Վաղը տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի տարեշրջանի բացումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2011 18:10

Դեկտեմբերի 1–ին տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը։ Բացման մեկնարկը կտրվի ժամը 16–ին՝  մարզահամերգային գեղեցիկ ծրագրով, պատանի գեղասահորդների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով։

Սահադաշտը, համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օր՝ ժամը 11։00–ից 16։30–ը։ 16։30–ից 18։00–ը սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն , որից հետո սահադաշտը կշարունակի աշխատել մինչև ժամը 23։00–ը ։

Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. սեփական չմուշկներով այցելության դեպքում այն 500, սահադաշտի աշխատակազմի կողմից չմուշկներ տրամադրելու դեպքում՝ 1000 դրամ է։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply