Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի, ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումներին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 30, 2011 17:46

Դեկտեմբերի 1-2-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 3-ին  Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Եվրոպայում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ավանդական հավաքին:

Դեկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բոնն (Գերմանիա)` մասնակցելու Աֆղանստանում Անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 6-7-ը նախարար Նալբանդյանը Վիլնյուսում կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

 

 

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply