Վրաստանի պատրիարքարանը չի ճանաչում աբխազական ուղղափառ եկեղեցու անկախությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2009 15:51

coat_of_arms_of_mpcՎրաստանի պատրիարքարանը չի ճանաչում Աբխազական ուղղափառ եկեղեցու անջատվելը` հայտարարելով, որ այդ որոշումն ընդունել են «մի խումբ ինքնակոչներ». այդ մասին այսօր «ՌԻԱ Նովոստի»ին հայտնել Է պատրիարքարանի մամլո ծառայության ղեկավար հայր Դավիթ Շարաշենիձեն:

ՍուխումիԱբխազիայի թեմի կառավարչի պաշտոնակատար քահանա Վիսարիոնը երեքշաբթի հայտարարել Է, որ Աբխազական ուղղափառ եկեղեցին հայտարարում Է վրացական եկեղեցուց պաշտոնապես անջատվելու մասին:

«Մենք լուրջ չենք համարում այդ հայտարարությունը: Խոսքը մի խումբ ինքնակոչների մասին Է: Աբխազական ուղղափառ եկեղեցու անկախությունը չի ճանաչում 15 ուղղափառ եկեղեցիներից եւ ոչ մեկը, այդ թվում՝ռուսականը»,-ասել Է Շարաշենիձեն:

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply