Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանի հանդիպումը Աջարիայի ինքնավար հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 30, 2011 16:24
Նոյեմբերի 30-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում է ունեցել Աջարիայի ինքնավար հանրապետության (Վրաստան) գյուղատնտեսության նախարար Դոնարա Սուրմանիձեյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղարտադրության, գյուղմթերքների վերամշակման, առեւտրաշրջանառության բնագավառներում Հայաստանի եւ Աջարիայի միջեւ համագործակցության զարգացման, ներդրումների խթանման, հայկական եւ աջարական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքաշրջանառության ընդլայնման հարցերը:
Կողմերը նշել են, որ այդ ոլորտներում առկա ներուժի իրականացումը որոշակիորեն կնպաստի հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:






Facebook
Tweet This
Email This Post
