«Չեմ եկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ». ՀՀԿ-ական պատգամավորը (Շմայս) Արմեն Մարտիրոսյանի հասցեին (տեսանյութ)
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 30, 2011 14:27
Այսօր խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը (Շմայս), հավանաբար չհարմարվելով նիստերի դահլիճում երկար անցկացնելու մտքի հետ, բացականչեց. «Չեմ եկել էստեղ, որ քո նման հայվանին լսեմ»:
Արմեն Մարտիրոսյանն էլ պատասխանեց. «Հայվանն էլ ես, հանգիստ խոսա…»,-ասաց նա ու հրաժարվելով շարունակել ելույթը` հեռացավ ամբիոնից:
Նրա փոխարեն «Ժառանգություն» խմբացության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մոտեցավ ամբիոնին և ԱԺ նախագահի պաշտոնակատարից պահանջել հստակ կողմնորոշել բոլորին՝ սա աշխատանքի վա՞յր է, թե՞ ոչ։ «Գոնե «Ժառանգության» համար սա աշխատանքի վայր է, որտեղ մեր առաքելությունը մեր տեսակետներն արտահայտելն է, ոչ միայն պատգամավորներին ու կառավարությանը, այլև մեր ընտրողներին»,-ասաց պատգամավորը, ինչին ի պատասխան Նիկոյանն ասաց. «Դասեր մի տվե՛ք»:
Ի դեպ, այս միջադեպից առաջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հասցեին ոչ պատշաճ արտահայտություններ էր արել նաև Սամվել Նիկոյանը: Երբ նա 2 անգամ Մարտիրոսյանին ձայն էր տվել, բայց վերջինս, զրուցելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ, չէր լսել, ԱԺ նախագահի պաշտոնակատարը հանել էր Մարտիրոսյանի հարց տալու իրավունքը: Սակայն վերջինս իր չլսելը պատճառաբանել էր Նիկոյանի խոսափողն անջատված լինելով: Այս պատճառաբանությունն այնքան էր զայրացրել Նիկոյանին, որ Մարիտրոսյանին ասել էր. «Խոսափողը միացրած էր, գնա՛ ականջներդ լվա»:
Տեսանյութ






Facebook
Tweet This
Email This Post
