Կաթնամթերքի երեք ընկերություններ տուգանվել են

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 30, 2011 14:17

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտագության պետական ծառայությունն ավարտել է ստուգումները «Աշտարակ կաթ», «Անի», «Թամարա» ընկերություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 30-ին հրավիրված ասուլիսին նշեց ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը:

«Մանրէաբանական եւ անվտանգության ցուցանիշների նկատմամբ շեղումներ չեն հայտնաբերվել, սակայն խախտումներ են հայտնաբերվել փաստաթղթերի հետ կապված»,- ասաց Պիպոյանը: Նա նշեց, որ փաստաթղթային շեղումներ են հայտնաբերվել «Անի» ընկերությունում, թանի մեջ կաթի փոշու առկայություն է հայտնաբերվել մյուս ընկերություններում:

Երեք ըկերություններն էլ տուգանվել են 200.000-ական դրամի չափով:

 

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply