Հրանտ Մելքումյանը` շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 30, 2011 13:17

Ստամբուլի շախմատի հայկական «Շիշլի» ակումբի նախաձեռնությամբ անցկացվեց Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ, միջազգային կարգի մրցավար Ժիրայր Օհանյանի հիշատակին նվիրված արագ շախմատի մրցաշար: Մրցանակային հիմնադրամը 5300 դոլար էր: Հայաստանն այս մրցաշարին ներկայացրին Հրանտ Մելքումյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Հրանտ Մելքումյանը 8,5 միավորով գրավեց 1-ին տեղը: Լիլիթը 4 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Բացի հայ շախմատիստներից մրցաշարին մասնակցեցին նաև բելառուս Սերգեյ Ժիգալկոն, ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլին, Թուրքիայի ներկայացուցիչներ Էմիե Կանն ու Մերտ Էրդօղլուն:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply