Վանում նորից երկրաշարժ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2011 12:19

Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը, հղում տալով Բողազիչի համալսարանի երկրաշարժների ուսումնասիրության կենտրոնին, հայտնում է, որ գիշերը` Թուրքիայի ժամանակով 02:47-ին, Վանում արձանագրվել են 5 բալ մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ:

Էպիկենտրոնը եղել է Վանի Քեվելի գյուղում: Բնակչությունը խուճապի է մատնվել, մարդիկ լքել են ոչ միայն իրենց տները, այլ մինչև անգամ հիվանդանոցը: Նշվում է, որ օրինակ մի կին ծննդաբերել է հենց հիվանդանոցի բակում:

Նախնական տեղեկությունների համաձայն` մարդկային և նյութական կորուստներ չկան: Մասնագետների կարծիքով, նման հետցնցումները Վանում կշարունակվեն մինչև 2012-ի հունիսը:

 

Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply