Գյումրիում և Վանաձորում բերման են ենթարկվել թմրամիջոց պահողներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 30, 2011 12:15
Նոյեմբերի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից  «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 14-ամյա մի պատանու և նրա 17 ու 18 տարեկան 3 ուղևորներին:
Ավտոմեքենայի աջ նստելատեղի տակից հայտնաբերվել է թղթե 2 փաթեթ, որոնց մեջ առկա էր կանեփի կիսաչոր  զանգված, իսկ մեքենայի սրահի մոխրամանից` ցողունի նմանվող զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 13.40-ին, ոստիկանություն Բազումի բաժանմունքի ծառայողները    Վանաձորի Տիգրան Մեծի և Բաթումիի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ներարկիչ՝  5 մլ դեղնավուն հեղուկով:
Բերման ենթարկվածը հայտարարել է, որ ներարկիչում առկա հեղուկը թմրամիջոց է, պատրաստել է օգտագործելու համար:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply