Բացահայտվել են մի շարք գողություններ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 30, 2011 11:51
Նոյեմբերի 29-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը Լենինգրադյան փողոցում գտնվող մի ընկերությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելով՝ գողացել են ֆաքսի ապարատ:
Նույն օրը ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը խոստովանել է հանցանքը:
Երիտասարդը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 57 տարեկան երկու կանանց:
Պարզվել է, որ նրանք սեպտեմբերի 28-ին Օգանովի փողոցում գտնվող հագուստի խանութում գնումներ կատարող մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 53.000 դրամ, բանալիներ, բանկի անդորրագիր և այցեքարտեր:
Կատարվում է նախաքննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության  Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Խուդյակովի փողոցից բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի վերջին Սայաթ-Նովա թաղամասի ավտոտնակներից մեկի բաց դռնից մուտք գործելով՝ գողացել է ավտոմեքենայի հեռուստացույց:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply