Մուամար Քադաֆիի դուստրը Լիբիայի ժողովրդին ապստամբության կոչ է անում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2011 10:31

Ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստրը` Աիշան,  երեքշաբթի կոչ է արել լիբիացիներին  տապալել Ազգային անցումային խորհրդի իշխանությունը:

«Իմ հայրը մեզ չի լքել, նա միշտ մեզ հետ է: Մի մոռացեք նրա հրամանները, որոնց համապատասխան դուք պետք է շարունակեք պայքարել, եթե նույնիսկ չեք լսում նրա ձայնը»,- հայտարարել է Աիշան  հոր մահվան  40-օրյա սգի ավարտին:

Նրա խոսքով, Լիբիայի ներկայիս իշխանությունները ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով են եկել: Տրիպոլիի հանձնվելուց հետո  օգոստոսին Աիշան մոր ու երկու եղբայրների հետ թաքնվեց հարևան Ալժիրում: Աիշայի այդ հայտարարությունը կարող է նրան փախստականի կարգավիճակից զրկել, քանի որ ավելի վաղ նա խոստացել էր հրապարակային հայտարարություններից զերծ մնալ: Սեպտեմբերին արդեն մի նմանօրինակ դեպքից հետո Քադաֆիի դուստրն այդ մասին նախազգուշացվել էր:

 

Դիտվել է 1648 անգամ:
Print Friendly

Leave a Reply