Քեյթ Միդլթոնի հարսանեկան հագուստի հեղինակը նարաձևության «Օսկարի» է արժանացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2011 10:15

Լոնդոնում կայացած British Fashion Awards հագուստի դիզայնի ու աքսեսուարների համար պարգևների հանձնման արարողության ժամանակ «Տարվա դիզայներ» անվանակարգում մրցանակակիր է դարձել Սառա Բարտոնը, որը Alexander McQueen նորաձևության տան գեղարվեստական տնօրենն է:

Սառան   Քեյթ Միդլթոնի հարսանեկան հագուստի հեղինակն է:

BFA պարգև է ստացել նաև Վիկտորյա Բեքհեմն իր  դիզայներական  ապրանքանիշի համար, իսկ Ստելլա Մակկարտնին մրցանակ է  ստացել «Կարմիր գորգ» անվանակարգում: Նրա հայրը` Պոլ Մակկարտնին, նույնպես պարգևատրվել է` նորաձևության արդյունաբերության մեջ ներդրում կատարելու համար:

 

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply