Էկվադորի բնակիչները վախեցել են արթնացած հրաբխից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2011 8:51

Անցած կիրակի Էկվադորի մայրաքաղաք Կիտոյից 135 կմ հեռավորության վրա գտնվող Տունգուրաուա հրաբուխն է արթնացել, որը 4 կմ բարձրությամբ մոխրասյուն է ժայթքում:

Գյուղերի ու քաղաքների բնակիչները խիստ վախեցած են, բնակչությունն առայժմ չի տարհանվել, սակայն շրջանում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ :

Բացի այդ,  զգուշացվել է մոխրամպի տարածման հնարավորության մասին: Առայժմ հայտնի չէ` կխանգարի արդյոք հրաբուխն օդային հաղորդակցությանը, թե ոչ:

 

Դիտվել է 1363 անգամ:
Print Friendly

Leave a Reply