Մայքլ Ջեկսոնի բժշկին դատապարտեցին չորս տարվա ազատազրկման,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2011 0:30

ԱՄՆ-ի դատարանը Կոնրադ Մյուրեյին` Մայքլ Ջեկսոնին բուժող բժշկին,  դատապարտեց չորս տարվա ազտազրկման: Նախկինում դատախազները նրան  մեղադրել էին երգչի չկանխամտածված     սպանության համար, նրանց կարծիքով Կոնրադ Մյուրեյը դերասանին ներարկել է ցավազրկող, որից հետո նա մահացել է:

Մայքլ Ջեկսոնի մարմնի  հերձման  արդյունքների հիման վրա կազմված   զեկուցի համաձայն, մահից առաջ երգչին ներարկվել է ուժեղ ցավազրկող`պրոպոֆոլ, որը  օգտագործվում է լայնածավալ օպերատիվ միջամտության ժամանակ: Բացի այդ, պրեպարատը ներարկվել է բժշկական ստանդարտների խախտումով, նկատում է «Интерфакс»-ը:

 

 

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply