Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել մետրոպոլիտենում

Օրվա լուր | | November 29, 2011 21:50

Հայաստանի Վերահսկիչ պալատը Երեւանի «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում արձանագրել է 12 մլն դրամի եւ 4700 եվրոյի խախտում: Այդ մասին այսօր` նոյեմբերի 29-ին Արարատի մարզում հայտարարել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Մասնավորապես` Մետրոպոլիտենի տնօրենների խորհուրդը 2004 թ. սահմանել է ընկերության տարածքների վարձակալության գնացուցակ: Սակայն ստուգման ընթացքում պարզվել է, որ այդ գնացուցակներից կան շեղումներ` 6.3 մլն դրամ ավելի քիչ է հավաքագրվել:

Մեկ այլ խախտում արձանագրվել է Մետրոպոլիտենի եւ «Բյուրակն» ՍՊԸ-ի միջեւ 2008թ. կնքված պայմանագրի շրջանակներում: Վերջինով պետք է արդիականացվեին Մետրոպոլիտենի կայարանների նախասրահների մուտքի դռների, ինչպես նաեւ կապի եւ ինժեներական մասնաշենքի դռներն ու պատուհանները: Այստեղ արձանագրվել է 2 մլն դրամի չկատարված աշխատանք, որի դիմաց վճարում է կատարվել: Արձանագրվել է նաեւ 3.5 մլն դրամի անորակ աշխատանք:

NEWS.am

 

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply