Օգնել են անօգնականներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 29, 2011 21:40

Այսօր,ժամը  18.50-ին ահազանգ է ստացվել, որ  Շիրակի մարզի  Գյումրի քաղաքի  Պարույր սևակ փողոցի 17-րդ շենքի թիվ  19 բնակարանում վատառողջ մարդ կա, բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Դեպքի մասին տեղյակ են պահվել  «1-02» և «1-03» ծառայության հերթապահները;  Փրկարարները ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացել են տան դուռը: Հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է  1959 թ. ծնված Ռազմիկ Տոնոյանը , ում շտապօգնության աշխատակիցների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, հիվանդանոց տեղափոխելու կարիք չի առաջացել:

 

 

Այսօր,ժամը 16.08-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Մանանդյան փողոցի թիվ   32 շենքի  45-րդ բնակարանի բնակիչը ընկել է, չի կարողանում շարժվել.բնակարանի դուռը բացելու համար  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության  4-րդ հերթապահ խումբը ;Դ ՀԵՐԹԱՊԱՀ ԽՈՒՄԲԸ: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացել են բնակարանի  դուռը և հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են 1932թ. ծնված Քնարիկ Վարդանյանին: Տուժածին բժշկական կենտրոն տեղափոխելու կարիք չի առաջացել:

Դիտվել է 1398 անգամ:
Print Friendly

Leave a Reply