Վերահսկիչ պալատը հրապարակել է Արարատի մարզում ստուգումների արդյունքները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 29, 2011 20:46

Նոյեմբերի 29-ին, Արարատի մարզում տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստ: Ըստ ՎՊ պաշտոնական հաղորդագրության` օրակարգում ընդգրկված էին 45 հարց, որից երկուրսը վերաբերում էին մարզպետարանի ու համայնքների գործունեությանը, իսկ մյուս երկուսը` Երեւանի մետրոպոլիտենին ու ՀՀ Սոցներդրումների հիմնադրամին:

Նշենք, որ Արարատի մարզում սկսած ստուգումները շատ լրատվամիջոցներ դիտարկում էին որպես ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի թիկունքում իրականացվող գործընթաց: Սակայն հրապարակված արդյունքները սկանդալային անվանել չի կարելի: Ընդհանուր առմամբ` մարզպետարանի կողմից բյուջետային տարբեր ուղղություններով արձանագրվել է մոտ 44 մլն դրամի խախտում, սակայն ոչ մի գործ դատախազություն չի ուղարկվել: Բացի այդ` հողահարկի ու գույքահարկի գծով համայնքները թերհավաքագրել են մոտ 190 մլն դրամ:

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում որեւէ մեկին աշխատանքից ազատել` «աշխատող մարդը միշտ էլ թերություններ կունենա» պատճառաբանությամբ:

ՎՊ նիստից հետո մամուլի ասուլիսում Ի. Զաքարյանը ահայտարարեց, որ սոցիալական ոլորտում հայտնաբերված խախտումները հիմք են հանդիսացել, որպեսզի ՎՊ -ն սկսի «օպերատիվ վերահսկողություն» իրականացնել թոշակ-նպաստ համակարգում: Ստուգումները կանցկացվեն եկող տարվա հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակահատվածում: Ի. Զաքարյանը հայտնեց, որ դիմել է կառավարությանը` որոշում ընդունել առ այն, որ անօրինական վճարված նպաստների գումարն այսուհետև հետ գանձվի ոչ թե նպաստառուներից, այլեւ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավաներից եւ աշխատակիցներից:

 

NEWS.am

 

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply