Հանցավոր է ճանաչվել` մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները խախտելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2011 20:43

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության  դատարանում ավարտվել է Ա. Մակվեցյանի կողմից «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակում երկու քաղաքացիներիքարոզչությամբ զբաղվելու եւ նույն եկեղեցու քահանային հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դատարանը Ա. Մակվեցյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի առաջին մասով` մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները խախտելը, ինչը դրսեւորվել է եկեղեցու տարածքում հոգեւորականի օրինական գործունեությանը խոչընդոտելու եւ քաղաքացու` Պ. Բադոյանի` եկեղեցի այցելելու իրավունքը խախտելու ձեւով: Ա. Մակվեցյանը  դատապարտվել է ազատազրկման` 6 ամիս ժամկետով: Մեղադրյալը կալանավորվել է դատարանի դահլիճում:

Դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից բողոքարկման հարցը կքննարկվի վերը հիշատակված դատավճռի օրինակը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո:

 

Դիտվել է 2028 անգամ:
Print Friendly

Leave a Reply