Քննարկվել է մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի ռազմավարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2011 17:57

Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել   մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի հիմնական ուղղություններն ու ռազմավարությունը£ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են  քաղաքապետի խորհրդականներ, քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ընկերությունների և Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի կառավարման հանձնաժողովի անդամներ, անկախ փորձագետներ,

Ներկայացնելով երթուղային նոր ցանցը, քաղաքապետի խորհրդական Արտաշես Առաքելյանը նշել է, որ այն մշակվել է գործող ցանցի հետ համեմատական վերլուծությունների հիման վրաª հաշվի առնելով նաև միջազգային տարբեր կառույցների կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները: Նոր ցանցի հիմնական ռազմավարությունը մայրաքաղաքի կենտրոնական փողոցները բեռնաթափելն ու  միկրոավտոբուսներից ավտոբուսներին աստիճանական անցում կատարելն է: Ըստ այդմ, եթե այսօր 30 երթուղիներում փաստացի շահագործվում է 350 ավտոբուս, ապա նոր ցանցում ավտոբուսային երթուղիների թիվը նախատեսվում է ավելացնել 16-ով, իսկ ավտոբուսների թիվը` 300 ով: Նոր ցանցով նախատեսվում է զգալիորեն կրճատել միկրոավտոբուսային երթուղիներըª 109 ից հասցնելով 75 –ի: Համապատասղանաբար շուրջ 800 միավորով կնվազի միկրոավտոբուսների քանակը: Առաջարկվող նոր ցանցը նաև միտված է երթուղիների առավել արդյունավետ շահագործմանը, ինչին, ի թիվս այլ գործոնների, կնպաստի երթուղու  աշխատանքում միջակայքերի պաբերականության նվազեցումը:

Լսելով կողմերի կարծիքները, առաջարկություններն ու դիտողությունները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խմբին հանձնարարել է երթուղային նոր ցանցում  հատուկ ուշադրություն դարձնել հասարակական տրանսպորտի հատկապես առավոտյան և երեկոյան ժամերի աշխատանքին, որն այս պահին գոհացուցիչ չէ:

“Երևանցիների դժգոհությունը հիմնականում առավոտյան 8 անց 30 ից մինչև 10:00-ի և երեկոյան 18:00-ից մինչև 21:00 ժամանակահատվածում իրականացվող տրանսպորտային փոխադրումներից է: Երթուղային ցանցն անհրաժեշտ է այնպես կառուցել, որ քաղաքացիները երթևեկության ծանրաբեռնված ժամերին երթևեկելու դժվարություններ չունենան” ,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Աշխատանքային խմբին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում շտկել բացթողումներն ու երթուղային նոր ցանցի հավանության արժանացած տարբերակը ներկայացնել նաև հանրային քննարկման:

 

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply