ՀՀ պաշտպմանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Չինաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Մա Յունբաոյին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 29, 2011 17:07

ՀՀ պաշտպմանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Մա Յունբաոյին` իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ, և նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու Ցզինցիին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ավագ գնդապետ Մա Յունբաոյին` պաշտպանության ոլորտում հայ-չինական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ կցորդին` պատասխանատու առաքելության մեջ:

 

 

 

 

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply