Ադրբեջանը կարող է գազ մատակարարել Չինաստանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2009 14:21

chinaԱդրբեջանի պետական նավթընկերության նախարար Ռովնագ Աբդուլաեւը Ադրբեջանին առաջարկել է մասնակցել «ՂազախստանՉինաստան» խողովակաշարով Չինաստան գազի փոխադրման նախագծին:

Նրա խոսքով` օրերս ինքը հանդիպում է ունեցել Ղազախստանի «ՂազՄունայԳազ» ազգային ընկերության նախագահ Կաիրգելդի Կաբիլդինի հետ, որն Ադրբեջանի պետնավթընկերությանն առաջարկել է միանալ այդ նախագծին:

ՂազախստանՉինաստան գազամուղի շինարարությունն սկսվել է այս տարվա հուլիսին: Ծրագրվում է գազատարի շինարարությունն ավարտել եւ մատակարարումն սկսել 2010 թ. հունիսին: Սկզբնապես խողովակաշարի թողունակությունը կկազմի տարեկան 4,5 մլրդ խմ:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply