Կյանքը ստի մեջ.բրիտանական «հաշմանդամը» դատապարտվեց պարելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2011 17:04

10 տարի Բրիտանիայում  հաստատված մարոկացի Մոհամեդ Բուզալիմը,  ձևացնելով  սայլակով հաշմանդամ, ստացել է բրիտանիայի քաղաքացիություն, գիտական աստիճան և  400000 ֆունտ պետբյուջեից:

Իշխանությունները բացահայտեցին Բուզալիմի խաբեությունը, երբ   հայտնաբերեցին  մի տեսագրություն , որտեղ «հաշմանդամը»պարոմ էր իր սեփական հարսանիքին, հաղորդում է բրիտանական  BBС հեռուստաալիքը:

Մոհամեդ Բուզալիմը եկել է  Բրիտանիա 2001թ. և  խնդրել Անգլիայից քաղաքական ապաստան` ներկայանալով   թալիբների կողմից հալածված աֆղանստանցի: Բուզալիմը նաև հայտարարել է , որ  իսլամիստները սպանել են իր ամբողջ ընտանիքին : Իշխանությունները հավատացել են  և 2007թ. նա ստացել է ապրելու իրավունք, իսկ 2009թ.  բրտանական քաղաքացիություն:  Այդ ամբողջ ժամանակ  նա օգտագործել է տասնյակ կեղծ փաստաթղթեր  և ստսցել  հաշմանդամության նպաստ  և այլ  արտոնություններ    400000 ֆունտ  գումարի չափով:

Պետությունը  հատուկ գումար էր հատկացրել  շուրջօրյա հիվանդապահուհու համար, որի դերը  հերթով կատարում էին նրա  ընկերները կամ էլ Մարոկոյից եկած ծնողները, որոնք անսպասելիորեն  ողջ են:   «Հաշմանդամին»  Լոնդոնում  հատկացրել էին  երեք սենյականոց բնակարան  և  նրան հատակացված միջոցներից հարկեր չէին գանձվում:  Դրամի զգալի մասը   Մոհամեդ Բուզալիմը   ծախսել է  բրիտանական ամենահարգի համալսարաններից մեկում` Աֆրիկայի և Արևելքի  դպրոցում  ուսանելու համար:

Տարիների  ընթացքում  Բուզալիմը  կորցրեց զգոնությունը : Ոստիկանների  տեղադրած  գաղտնի տեսախցիները   նկարեցին,  թե ինչպես է «հաշմանդամը»  ինքնուրույն  անցնում փողոցը: Նրա բնակարանի  խուզարկության  ժամանակ  իրավապահները հայտնաբերեցին տեսաերիզ , որում  խաբեբան  պարում էր  իր սեփական հարսանիքին, որը տեղի էր ունեցել Մարոկոյում, ինչը  կապ չունի  Աֆղանստանի փախստականի առասպելի հետ: Այժմ   Բոզալիմին մեղադրանք է  առաջադրվել 11 հոդվածներով , որոնցում  են ` խարդախություն, փաստաթղթերի կեղծում  և   «մասնակցություն  անօրինական ճանապարհով  բրիտանական սահմանը հատելուն»:

Տղամարդը դատապարտվեց 6 տարի 11 ամիս ազատազրկման  և զրկվեց քաղաքական փախստականի կարգավիճակից:


Դիտվել է 1664 անգամ:
Print Friendly

Leave a Reply