Եղվարդ գյուղից 1.3 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել հողային զանգվածի փլուզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 29, 2011 16:24
ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ համակարգի “Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության” աշխատակիցները շտապ գործուղվել են Սյունիքի մարզում Մ-2 հանրապետական նշանակության ճանապարհի Ուժանիս-Եղվարդ հատվածում տեղի ունեցած փլուզման գոտի:
Եղվարդ գյուղից 1.3 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել հողային զանգվածի փլուզում` 14.7 մետր երկարությամբ: Ճանապարհի երթևեկելի մասն անցանելի է ավտոտրանսպորտի համար: Ճանապարհի ընդհանուր լայնությունը փլուզման գոտում մոտ 6.2 մետր է, իսկ փլուզումից հետո այն նեղացել է մինչև 4.7 մետր: Փլուզման հետևանքով հողային զանգվածի հետ տեղահանվել են ծառեր և թփեր:







Facebook
Tweet This
Email This Post
