ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հ. Արենսին հաճույքով է աշխատանքի անցել մեր երկրում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 29, 2011 16:19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ( UNISEF) հայաստանյան ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, ով վերջերս է ստանձնել իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին` նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ ԿԳ նախարարության և UNISEF-ի   համգործակցության արդյունավետ փորձը հնարավորություն կտա ձևավորել համատեղ աշխատանքի նոր ուղղություններ` հօգուտ Հայաստանի երեխաների: “Մենք կարևորում ենք նոր և ինտենսիվ որակի համագործակցությունը: Հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց ապագայի համար հուսալի և ամուր հիմքերի ստեղծումը, ինչպես նաև երեխայակենտրոն կրթական միջավայրի ապահովումը կրթության և գիտության նախարարության  գերակայությունն է”,- մասնավորապես նշել է նախարար Ա. Աշոտյանը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հ. Արենսին, նշելով, որ հաճույքով է աշխատանքի անցել  մեր երկրում, ընդգծել է, որ UNISEF-ի   համար կրթության ոլորտն  առանցքային է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել  Կրթության և գիտության նախարարության և  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող ծրագրերին, որոնցից կարևորվել է հատկապես համագործակցությունը ներառական կրթության ոլորտում: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել, որ ներառական կրթության ոլորտում Հայաստանը համարվում է տարածաշրջանում առաջատարը,  և նշել, որ այս ուղղությամբ մշակվում են նոր ծրագրեր:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել բոլոր համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումն ու շարունակականությունը, ինչպես նաև քննարկել նոր նախագծեր:


Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply