Կադիրովն ազատեց «Թերեքի» նախագահի պաշտոնը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 29, 2011 16:28

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ազատել է «Թերեք» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը: Մեկնաբանելով իր այդ քայլը`  Կադիրովը նշել  է, որ դա արել է բացառապես ծանրաբեռնված լինելու պատճառով: Նա հայտնել է, որ թիմի ֆինասավորումը կկատարվի ամբողջովին: Կադիրովին կփոխարինի Չեչնիայի փոխվարչապետ Մահոմեդ Դաուդովը, որը նախկինում կատարում էր ակումբի փոխնախագահի պարտականությունները:

Հիշեցնենք, որ Կադիրովը «Թեորեքի» նախագահն էր 2004-ից: 2004-05-ին թիմը խաղացել է ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: «Թերեքը» Ռուսաստանի առաջնությունում կայացած 32 տուրից հետո ներկայումս 32 միավորով 11-րդ տեղում է:

 

 

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply