Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով ժամանել է Արգենտինա

Պաշտոնական, Օրվա լուր | | November 29, 2011 16:11

Նոյեմբերի 28-ին Նախագահ Սահակյանն այցելել է հայ եւ արգենտինական ժողովուրդների բարեկամության խորհրդանիշներից մեկը հանդիսացող Արգենտինայի մայրաքաղաքում գտնվող Արմենիա հրապարակ:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Բուենոս Այրես նահանգի Հայաստան ավան եւ հանդիպել բնակիչների հետ:
Նախագահը նշել է, որ Հայաստան ավանը արգենտինահայ համայնքի կարեւոր օջախներից մեկն է, ու նա մեծապես նպաստում է ազգային ինքնության պահպանմանը եւ ներհամայնքային կապերի ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի կյանքին, մեր հանրապետության ձեռքբերումներին եւ անելիքներին:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply