Բելառուսի խորհրդարանը կքնարկի Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության հարցը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 16, 2009 11:08
Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ երկրի խորհրդարանի նստաշրջանում քննարկվելու Է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հարցը:
«Այդ հարցը քննարկվելու Է նստաշրջանում»,-ասել Է Լուկաշենկոն լիտվացի լրագրողներին:
Այսօր նաև Աբխազիայի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին Վենեսուելայի արտգործնախարարության պաշտոնական նոտան հանձնվել Է Աբխազիայի պատվիրակությանը, որն այցով գտնվում Է Վենեսելայում: «Առաջիկա օրերին կողմերը կոնսուլտացիաներից հետո համաձայնագիր կստորագրեն Վենեսուելայի և Աբխազիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Իր հերթին Վենեսուելայի արտաքին գործերի փոխնախարար Ֆրանսիսկո Խավիեր Արիաս Կարդենասն Աբխազիայի կառավարական պատվիրակության հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ իր երկրի կառավարությունը լիովին պաշտպանում Է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունության հաստատելու Աբխազիայի ձգտումը:






Facebook
Tweet This
Email This Post
