Գազի բալոնից հրդեհ Կապանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 29, 2011 16:08
Այսօր, ժամը 14.08-ին Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Խարբերդ թաղամասի թիվ 15 շենքի 20-րդ բնակարանում տեղի է ունեցել գազի բալոնի բռնկում:Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ : Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բաղաբերդ թաղամասի թիվ 15 շենքի 24-րդ բնակարանում : Բնակարանի խոհանոցում այրվել են սալօջախը և պատը` 3 քմ մակերեսով:
Դիտվել է 914 անգամ:





Facebook
Tweet This