Հարրի Փոթերը ամենահարուստ երիտասարդ բրիտանացիների ցուցակում առաջ է անցել վամպիրից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2011 14:57

Heat ամսագիրը կազմել է Բրիտանիայի շոու-բիզնեսի  ամենահարուստ երիտասարդների ցանկը: Վարկանշային աղյուսակում մինչև 30 տարեկան դերասաններ են ու երաժիշտներ:  2011-ի տվյալներով, ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել Հարրի Փոթերի դերասան, 22-ամյա Դենիել Ռեդկլիֆը: Նրան հաջողվել է աշխատել 51 մլն 750 հազար ֆունտ ստեռլինգ, ինչը 6,1 մլն-ով ավելի է 2010-ի համեմատ: Նա միակ դերասանը չէ արկածային ֆիլմից, որ հայտնվել է թոփ-30-ում:

Նրա գործընկերներ Էմմա Ուոթսոնն ու Ռուպերտ Գրինտը առաջին տասնյակում են` համապատասխանաբար` 4-րդ և 5-րդ տեղերով:

Երկրորդ հորիզոնականում է Կիրա Նայթլին` 30 մլն 870 հազար ֆունտ ստեռլինգով: Եռյակն ամփոփում է 25-ամյա Ռոբերտ Պատտինսոնը, որին հռչակ բերեց «Մթնշաղ» սագայում  վամպիր Էդվարդի դերը, նրա տարեկան եկամուտը կազմում է 24 մլն 910 հազար ֆունտ ստեռլինգ:

2010-ին Ռեդկլիֆն ու Նայթլին համապատասխանաբար զբաղեցրել են առաջին ու երկրորդ տեղերը, իսկ Պատինսոնն անցյալ տարի ընդամենը հինգերորդ հորիզոնականում էր:

 

Դիտվել է 2928 անգամ:
Print Friendly

Leave a Reply