Գիտնականները ստեղծել են Ստրադիվարիուսի ջութակի պատճենը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2011 14:39

Գիտնականները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով կարողացել են վերարտադրել Ստրադիվարիուսի ջութակներից մեկի պատճենը:

Մասնագետներն իրենց աշխատանքը ներկայացրել են Հյուսիսային Ամերիկայում  կազմակերպվող ամենամյա ռադիոլոգիական հանդիպման ժամանակ: Ուսումնասիրողները ստացել են  գործիքի ավելի քան հազար մաս ու դրանք օգտագործելով` պատրաստել 1704-ին  Անտոնիո Ստրադիվարիուսի Betts անունով հայտնի  ջութակի ճշգրիտ պատճենը:

Նրանք փորձել են  պատճենել մակերեսի բոլոր առանձնահատկություններն ու գործիքի ներքին կառուցվածքը` ներառյալ տարբեր հատվածներում  պատերի հաստությունը, ճեղքերը, միկրովնասվածքները և այլն: Պատրաստի գործիքը լաքապատվել է ձեռքով: Նոր աշխատանքի հեղինակները հույս ունեն, որ այն կօգնի մասնագետներին հասկանալու, թե որն է լավ հնչողությամբ գործիքների ստեղծման գաղտնիքը:

Ավելի վաղ գիտնականների մեկ  այլ խումբ   «լավ» ու «վատ»  հնչողությամբ գործիքների զանգվածային վերլուծություն էր կատարել ու պարզել  դրանց բնութագրերը:

 

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply