Ճապոնիայի ոստիկանությունում առաջին անգամ ծառայության է անցել 2 պուդել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2011 14:02

Ճապոնիայի Հոնսյու կղզու Տոտորի պրեֆեկտուրայում որոնողափրկարարական ծառայության ջոկատում աշխատանքի են «ընդունվել» պուդելներ: Կարին ու Ֆուգա անուններով շներն իրենց ծառայողական պարտականությունները կսկսեն կատարել 2012-ի հունվարից: Տոյ-պուդելներին մարզել են Տոտորիի ծատայողական շների կենտրոնում: Վերջերս նրանք «ավարտական» թեսթ են հանձնել:

Շնիկներին ծառայության վերցնելու  պատճառը որոնողական աշխատանքներում ավելի    փոքրաչափ կենդանիներ ներգրավելու անհրաժեշտությամբ է պայմանավորված , քան գերմանական հովվաշներն են: Փորձը ցույց է տվել, որ հաճախ  խոշոր  շները չափսերի պատճառով չեն կարողանում սողոսկել նեղ ճեղքերով, իսկ այս շնիկներն այդ առաջադրանքը հեշտությամբ են կատարում:

Կարինն ու Ֆուգան առաջին տոյ-պուդելներն են այս ծառայությունում, սակայն ոչ միակ  փոքրամարմին շները ոստիկանությունում: Նառա պրեֆեկտուրայի ոստիկանությունում ծառայում է չիխուախուա ցեղատեսակի մեկ շուն, իսկ  Վակայամայի իրավապահ մարմիններում` փոքրաչափ շնաուցեր: Շան հասակի չափորոշիչներով  տոյ-պուդել է համարվում այն շունը, որի հասակը չի գերազանցում 28 սմ:

 

Դիտվել է 1427 անգամ:
Print Friendly

Leave a Reply