Վիճահարույց օրինագծի քվեարկությունը 15 օրով հետաձգվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 29, 2011 13:55

15 օրով հետաձգվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը:

ԱԺ նախագահի պաշտոնակար Սամվել Նիկոյանն այսօր պատգամավորներին հայտնեց, որ խորհրդակցություն է տեղի ունեցել, և կառավարությունն ընդունել է նախագիծը հետաձգելու և դրա շուրջ լսումներ կազմակերպելու առաջարկը:

Հիշեցնենք, որ երեկ օրինագծի վերաբերյալ իրենց դժգոհությունն էին հայտնել որոշ պատգամավորներ, իսկ դրսում հավաքված մի խումբ բնապահպաններ և իրավաբաններ, հանդես գալով մի շարք բնապահպանական և այլ ՀԿ-ների անունից, պահանջում էին այս քառօրյայի օրակարգից հանել նախագիծը և կազմակերպել հասարակական քննարկումներ Բնապահպանները պահանջում են ԱԺ օրակարգից հանել «ամբողջությամբ թերի» նախագիծը :

Գյուղատնտեսության ու բնապահպանական, ինչպես նաև  Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները դեկտեմբերի 2-ին, ժամը 11-ին ԱԺ 334 սենյակում կանցկացնեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ լսումներ:

 

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply