«Մեկ ազգ մեկ մշակույթ»-ում խախտումներ եղել են, բայց աղաղակող չեն. Իշխան Զաքարյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 29, 2011 14:34

««Մեկ ազգ մեկ մշակույթ» հիմնադրամում, ճիշտ է, մենք խախտումներ հայտնաբերել ենք: Եթե ես ասեմ դրանք աղաղակող են, կամ եթե ես ասեմ, որ յուրացումներ են եղել, իհարկե, այդպիսի բան չկա», -այսօր Արարատի մարզպետարանում Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստից հետո կայացած ասուլիսում պատասխանելով Panorama.am-ի հարցին, հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

Panorama.am-ը ավելի վաղ անդրադարձել է այս հիմնադրամում ՎՊ կատարած ստուգումներին և դրա արդյունքում հրապարակած եզրակացությանը, որի համաձայն հիմնադրամում Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին ֆինանսական խախտումներ են հայտնաբերվել: Նշենք, որ Թամար Պողոսյանը ՕԵԿ նախկին և այժմ «Բարգավաճ Հայաստանի» նորագիր անդամ է:

Իշխան Զաքարյանը մատնանշեց ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներից մեկը. «Օրինակ, Ծաղկաձորում հիմնադրամը կազմակերպել է եռօրյա սեմինար և ծախսել ենթադրենք` հինգ միլիոն դրամ գումար: Բայց ծախսել է ավել գումար, իսկ սեմինարը եղել է հինգ օր` առանց համաձայնեցնելու հոգաբարձուների խորհրդի հետ: Հիմա ես չեմ կարող ասել, որ այդ գումարը յուրացում է, բայց չեմ էլ կարող ասել, որ խախտում չէ: Իր կանոնադրությամբ նա պետք է համաձայնեցներ հագաբարձուների խորհրդի հետ ու չի արել»:
Panorama.am

|
Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply