Փաշազադեի Հայաստան այցը Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը հանգստացնելու միջոց էր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 29, 2011 14:13

Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին չի կարելի համարել հոգեւոր առաջնորդ. նա պետական գործիչ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 29-ին հայտնել է Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը: Ըստ նրա’ Փաշազադեն Բաքվում տեղի ունեցած ջարդերի սադրիչներից է եղել: «Եթե Փաշազադեն խաղաղության կողմնակից էր, նա պետք է ներողություն խնդրեր այդ ջարդերի եւ վերջերս երկու զինվորների մահվան համար: Նրա այցը խաղաղության նշան չէ»,-ասաց Այվազյանը: Նա նշեց, որ սպանված զինվորները եւ ջարդված կայքերը չեն վկայում Ադրբեջանի խաղաղասիրական նպատակների մասին: «Խաղաղությունը պետք է հաստատվի երկու երկրների համաձայնությամբ, սակայն այս դեպքում միայն Հայաստանն ունի նման ցանկություն: Փաշազադեի Հայաստան կատարած այցը Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը հանգստացնելու միջոց էր»,- տեսակետ հայտնեց Այվազյանը: Նրա խոսքով’ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ամենեւին չեն վկայում այդ երկրի ուժեղ լինելու մասին, քանի որ այդ պետությունը կառուցված է վախի մթնոլորտի հիման վրա:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply