Էրեբունի վարչական շրջանը կջրազրկվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2011 13:10

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 1-ին’ ժամը 8.00-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը’ ժամը 8.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի, Ռոստոմյան, Ս.Դավիթ, Այվազովսկի, Տիտոգրադյան, Ավանեսով, Խաղաղ Դոն, Ազատամարտիկներ, Աթոյան, Մուրացան, Բելինսկու, Բուռնազյան, Գ.Մահարի, Նուբարաշեն, Դաշտենց, Գաջեգործներ, Սուվորովի, Լ.Մելիքով, Չեռնիշեւսկի, Լոմոնոսով, Թորամանյան, Կրիլով, Սոֆիայի փողոցների, Նոր Արեշ 1-50 փողոցների ու նրբանցքների, Վարդաշեն 1-12 փողոցների, Արեշ 2 ենթակայանի ու հարակից արտադրական տարածքների, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի, Էրեբունի բժշկական կենտրոնի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ընկերությունից: Վերջինս հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply