Կինոռեժիսոր Խզմալյանը կարծում է, որ սահմանի բացումը ոչ թե հասարակ ժողովրդի, այլ մեծահարուստների շահերից է բխում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2009 14:07

Աջից՝Փարավոն Միրզոյան, ձախից՝ Տիգրան Խզմալյան

«Թուրքական կողմը նախ պետք է ընդունի ցեղասպանությունը, նոր հետո միայն սկսենք դիվանագիտական հարաբերությունների ու սահմանների բացման մասին մտածել»,-հայ-թուրքական սահմանի հետ կապված այսօր իր մոտեցումը հայտնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը`նշելով, որ արվեստի մարդկանց համար բոլոր սահմաններն էլ բաց են, ու իրեն մտահոգում է հարցի քաղաքական-տնտեսական կողմը:

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն էլ, թեև կարծում է, որ մշակույթի մարդիկ պետք է իրենց գործով զբաղվեն, այնուամենայնիվ ասում է, որ այս դարում փակ սահմաններ չպետք է լինեն:

«Ես մի բան գիտեմ, որ 21-րդ դարում մարդիկ պետք է լավ ապրեն, մենք Թուրքիայի տարածքում մշակութային արժեքներ ունենք և սահմանները բացելուց հետո հնարավորություն կունենանք ավելի մոտիկից շփվել դրանց հետ»,-ասում է Միրզոյանը:

Կինոռեժիսորը համոզված է, որ սահմանի բացումը  բփում է ոչ թե ժողովրդի, այլ 40-50 մեծահարուստների շահերից. «Սահմանը կբացվի, նրանք էլ միլիոնները միլիարդներ կդարձնեն, խիստ կասկածելի մտավոր ունակություններով մարդկանց դրդմամբ՝ պատմական նոր շրջան կսկսենք, որը չգիտենք՝ ինչ կտա և չի տա մեզ»:

Խզմալյանը կարծում է, որն սահմանները բացելուց հետո Հայաստանի գյուղատնտեսությունը կհավասարվի զրոյի, Երևանում չվաճառված էլիտար բնակարանների տերերը կդառնան թուրքեր, ովքեր Հայաստանում կծավալեն իրենց բիզնեսը՝ վտանգելով  մեր երկրի տնտեսությունը:

Միրզոյանն ու Խզմալյանը համոզված են, որ Թուրքիան պետք է ապաշխարի իր գործած մեղքերի համար, ինչը հնարավորություն կտա նույն մակարդակում սկել հարաբերությունները:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply