Տարբեր մեղադրանքներով հինգ հետախուզվող է հայտնաբերվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 29, 2011 12:32
Նոյեմբերի 28-ին, ժամը 09.00-ին,  ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Նորքի 11-րդ փողոցից  բերման են ենթարկել 49-ամյա մի տղամարդու որը օգոստոսի 3-ից ՌԴ Սարատովի մաքսատան կողմից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 16.50-ի սահմաններում, ոստիկանության  ծառայողները Երևան քաղաքի Աէրացիայի թաղամասի կամրջի մոտից բերման են ենթարկել 23-ամյա մի երիտասարդի, որը նոյեմբերի 4-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները  Մարմաշեն գյուղից բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի, որը հուլիսի 24-ից ՌԴ Ալթայի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 01.20-ին, Կազան-Երևան   չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 31-ամյա մի տղամարդ, որը 2010 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել 37-ամյա մի տղամարդ, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply