Մի ընկերուհի մյուսից գողացել է «Սամսունգ» բջջային հեռախոս
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 29, 2011 12:25

Նոյեմբերի 28-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել 23-ամյա մի աղջիկ՝ հայտնելով, որ նոյեմբերի 24-ի առավոտյան, երբ հյուրընկալվել է ընկերուհու տանը՝ վերջինս իր պայուսակից գողացել է «Սամսունգ» բջջային հեռախոս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ տուժողի ընկերուհին բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 15-ամյա երկու պատանու:
Պարզվել է, որ նրանք նոյեմբերի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի մի դպրոցից գողացել են ձայնաուժեղացուցիչ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 864 անգամ: