Պատահարներ մայրաքաղաքում`մեկ մահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2011 12:19
Նոյեմբերի 28-ին,  ժամը 18.30-ին, «ԲՄՎ-520»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Պարույր Սևակի փողոցում վրաերթի է ենթարկել մոտ 70 տարեկան, ինքնությունը չպարզված կնոջ, որը  տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 21.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 15.40-ին, Դավիթ Բեկի և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21099», «ՎԱԶ-2106» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply