Մարիխուանա՝ ավտոմեքենայից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 29, 2011 12:21
Նոյեմբերի 28-ին, ժամը 23.20-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները  Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարի տարածքից, թմրամիջոց պահելու կասկածանքով, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 46-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է 7.5, իսկ ավտոմեքենայի սրահից՝ 5.1 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply