Սպիտակ-Լիմեն քույր քաղաքների 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2011 12:13


Նոյեմբերի 26-ին Նիդերլանդների Լիմեն քաղաքում տեղի ունեցավ Սպիտակ-Լիմեն քույր քաղաքների 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որին ելույթով հանդես եկավ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Իր խոսքում ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Սպիտակ-Լիմեն քույր քաղաքների հանձնախմբերին անցած 10 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների համար, հատկապես` առողջապահության բնագավառում: Դեսպան Աղաջանյանը մասնավորապես նշեց, որ շատ են կարեւորվում երկու ժողովուրդների միջեւ մարդկային անմիջական շփումները, որոնք սկիզբ են առել Սպիտակի համար դժվարին մի ժամանակահատվածում, երբ երկրաշարժի հետեւանքներին ու տնտեսական դժվարություններին դիմագրավող սպիտակցիների համար օգնության ու բարեկամության ամեն մի պարզված ձեռք հույսի նոր ալիք էր ներարկում: Դեսպանը հույս հայտնեց, որ երկու քաղաքների միջեւ հարաբերություններն էլ ավելի կխորանան` ընդգրկելով նորանոր ոլորտներ ու ծրագրեր:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Սպիտակ-Լիմեն քույր քաղաքների հանձնախմբերի նախագահները, հանձնախմբերի կողմից իրականացված ծրագրերին մասնակցած անձինք եւ հոլանդահայ համայնքի ներկայացուցիչներ:

 

 

 

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply