Քննարկել են կրթության և կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության հեռանկարները

Օրվա լուր | | November 29, 2011 12:14

2011թ. նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ գնդապետ Ե.Վասիլևին:

Նկատի ունենալով ՀՀ և ՌԴ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ընդհանուր մոտեցումները, հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանի բուհերում ուսուցման կազմակերպման և կատարելագործման խնդիրները, կրթության և կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները` ռազմական կրթական համակարգերի համատեղելիության ապահովման նպատակով կողմերը կարևորեցին զինվորական կադրերի պատրաստման ծրագրերի, որակավորման բնութագրերի պահանջների համակարգման աշխատանքների շարունակման, ինչպես նաև զինծառայողների ուսուցման մեթոդների նկատմամբ մոտեցումների մշակման անհրաժեշտությունը:

 

 

 

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply