Ցրված հեռախոսային ահաբեկիչը ոստիկանությանը ներկայացել է անուն-ազգանունով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2011 9:38

Մոսկվայում բռնել են հեռախոսային ահաբեկչին, որը ոստիկանության հետ հեռախոսազրույցի ժամանակ ներկայացել է անուն-ազգանունով:

Շաբաթ օրը ոստիկանություն է զանգել մի տղամարդ ու հայտնել, որ որ մետաղի ջարդոնի ընդունման կետում բռնկվող ռումբ է տեղադրված: Ընդ որում,  վայ-ահաբեկիչը սկզբում ներկայացել է` ինքն ով է, որից հետո հայտնել է ռումբի մասին ու նետել լսափողը: Քանի   որ ահաբեկիչն ինքն իրեն թակարդն էր գցել, շուտով էլ հայտնաբերվեց: Պարզվեց, որ վերջերս ջարդոնի ընդունման աշխատակիցների հետ վիճաբանություն է ունեցել ու որոշել այդպիսով վրեժխնդիր լինել: Կեղծ հայտարարության փաստով գործ է հարուցվել տղամարդու նկատմամբ:

 

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply