Փլուզվել է Երևանի Բայդուկովիփողոցի 27 տան արտաքին պատը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 29, 2011 9:01

Նոյեմբերի 28-ին, ժամը 19.59-ին ահազանգ էստացվել, որ փլուզվել է Երևանի Բայդուկովիփողոցի 27 տան արտաքին պատը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբըև Երևանի Շենգավիթ վարչական շրջանիկոմունալ շահագործման բաժնիաշխատակիցները: Տեղում պարզվել է, որփլուզվել է 25 և 27 տների կավահողայինաղյուսներով շարված ընդհանուր պատը(3×4), առկա է ծածկի փլուզման վտանգ:

Տանտիրոջ հավաստմամբ` պատի առանձինհատվածների փլուզումներ են տեղի ունեցել դեռևսմեկ ամիս առաջ:

Բնակիչներին առաջարկվել է լքել շինությունը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել վարչական շրջանիղեկավարը:

Տուժածներ չկան:

 

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply