Թաիլանդի վարչապետը հոսպիտալացվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2011 8:44

Թաիլանդի վարչապետ Ինգլագ Չինավատը հասպիտալացվել է` սուր  սննդային թունավորում ախտորոշմամբ: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Նոյեմբերի 29-ին նշանակված նախարարների նիստը նրա փոխարեն տեղակալն է անցկացնելու: Ինգլագ Չինավատը կառավարության նախկին ղեկավար Տակսին Չինավատի քույրն է, որը 2009-ից գտնվում է աքսորման մեջ:

Ինգլագը   վարչապետ է դարձել 2011-ի օգոստոսին: Նրա գլխավորած կառավարությունն իր  առջև խնդիր է դրել` վերացնել ջրհեղեղի հետևանքները:

Գոյություն ունեցող տվյալների համաձայն, ջրհեղեղի հետևանքով զոհվել է 500 մարդ, 150 հազարն առանց տանիքի է մնացել: Ջրհեղեղի հետևանքով, նախնական տվյալների համաձայն,  10 մլրդ դոլարի վնաս է պատճառվել:

 

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply