Վրաերթ՝ Պարոնյան փողոցում. տուժել է միանգամից հինգ մարդ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 16, 2009 13:23

images-22Երեկ՝ ժամը 14.30-ին, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 6 շենքին հարակից տարածում «Նիսսան 350» մակնիշի «88 ՕՍ 666» պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ֆիլիպ Չիտեչյան) վրաերթի է ենթարկել հինգ քաղաքացու. տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել 1980 թ. ծնված Լիաննա Ալեխանյանը, 1981 թ. ծնված Տաթևիկ Երեմյանը, 1983 թ. ծնված Աննա Խաչատրյանը, 1944 թ. ծնված Սառա Գալստյանը և 1983 թ. ծնված Աննա Ենոքյանը:

Տուժածները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. տուժածների վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 1866 անգամ:
Print Friendly

Leave a Reply