«Մինասի «Հայաստան» որմնանկարը հուր-հավիտյան մնալու է Վահրամաբերդում»,տեսանյութ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 28, 2011 20:31

Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքին հաջողվեց անել այն, ինչը չհաջողվեց անել գյումրեցիներին: Նրանք պարզապես թույլ չտվեցին համայնքից տանել Մինաս Ավետիսյանի թերևս ամենահայտնի որմնանկարներից մեկը` «Հայաստան»-ը:

Այսօր, որմնանկարի ներկա վիճակին ծանոթանալու նպատակով այցելեցինք Վահրամաբերդ գյուղ, ուր երկրաշարժից ավերված մշակույթի տան կիսով չափ պահպանված պատի վրա է գտնվում «Հայաստան» որմնանկարը:
Սովորականի նման, այս անգամ ևս վահրամաբերդցիները իրենց որմնանկարի շուրջ-բոլորը օտար մարդ նկատելով մոտեցան և սկսեցին հետաքրքրվել մեր այցելության դրդապատճառների մասին: Ինչպես միշտ նրանք մնում են նույն կարծիքին. «Մինասի որմնանկարը հուր-հավիտյան մնալու է Վահրամաբերդում»:

 

Որմնանկարի ճակատագրի խնդրով մենք զրուցեցինք նաև համայնքի ղեկավար Աղվան Մարտիրոսյանի հետ: Այս անգամ նրա խոսքը հուսադրող էր….

 

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply