Հարավային Կորեայի նախագահը տաք սպիտակեղեն է հագել ու անջատել իր առանձնասենյակի ջեռուցումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2011 19:50

Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը սկսել է տաք սպիտակեղեն հագնել, որպեսզի այդպիսով տնտեսի էլէկտրաէներգիան:Նախագահը, որին խստության համար պիտակել են Բուլդոզեր անունով, հայտնել է, որ սկզբում անդրավարտիք կրելն իր համար շատ անհարամար է եղել, սակայն, աստիճանաբար սովորել է:Հիմա նա կոչ է անում բոլոր քաղաքացիներին` հետևել իր օրինակին, խնայել էլեկտրաէներգիան, որպեսզի հոսանքի պաշարները սեզոնին չսպառվեն. սեպտեմբերին, անսովոր շոգերի պատճառով  հոսանքի սպառման ծավալների մեծացման հետ   երկրի միլիոնավոր բնակիչներ էլեկտրամատակարարման խանգարումների  հետևանքով բազում տհաճություններ ունեցան:Հիմա, կատարվածը հաշվի առնելով, նախագահը խնդրում է խնայողաբար հոսանք օգտագործել:  Նոյեմբերի սկզբին արդեն կառավարությունը պետհիմնարկներին  էլեկտրաէներգիայի խնայման   հրահանգներ է տվել: “Երկիրը պետք է  կամքը բռունցք դարձրած պայքարի, որպեսզի նույնը չկրկնվի: ինքս, օրինակ ջեռուցումն իմ գրասենյակում անջատել եմ ու դրա փոխարեն տաք սպիտակեղեն եմ կրում: Սկզբում անհարմար էր, սակայն հետո սովորեցի, ու հիմա և տաք է , և հարմարավետ”, ասել է նա:

 

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply