Ճապոնիայի վարչապետ է ընտրվել 62-ամյա Յոկիո Հատոյաման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2009 13:33

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը որոշել է խորհրդարանական վերջին ընտրություններում հաղթանակ տարած «Դեմոկրատական Ճապոնիա» կուսակցության ղեկավար Յոկիո Հատոյամային նշանակել երկրի վարչապետ: Հատոյաման խոստացել է արմատական փոփոխություններ իրականացնել երկրի քաղաքական և տնտեսական համակարգերում` մասնավորապես տեղական արտադրության խրախուսումը: Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին կայացած ընտրություններում խորհրդարանի 480 մանդատներից «Դեմոկրատական Ճապոնիա» կուսակցությանը հաջողվեց ապահովել 308-ը: Հաղթող կուսակցությունը վերջ դրեց Լիբերալ-դեմոկրատական կուսակցության շուրջ կեսդարյա իշխանությանը Ճապոնիայում:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply