Նախապատրաստվում են պատանեկան օլիմպիական խաղերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 28, 2011 18:18

Ավստրիայի Ինսբրուկում հունվարի 12-ին կմեկնարկեն  պատանեկան օլիմպիական ձմեռային առաջին խաղերը: Դրանց կմասնակցեն միջազգային վարկանիշային   մրցաշարերում  ուղեգիր  ձեռք բերած մարզիկները: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արկադի Պավլով-Դմիտրի Պոպով երկյակը /բոբսլեյ /  Գերմանիայի Վինտերբերգ քաղաքի ստուգատեսում ցույց տվեց համապատասխանաբար 7-րդ և 12-րդ արդյունքը: Առավել հաջող էր  Նիկիտա Տրեգուբովի մրցելույթը: Նա 2-րդ և 6-րդ արդյունքները ցույց տվեց սքելետոնիստների  մրցումներում: Նշած մարզիկները իրենց հաշվին գրանցեցին բարձր միավորներ և դրանց քանակը կշարունակեն ավելացնել առաջիկա  մրցաշարերում:

 

Ինսբրուկի ասպարեզներում հանդես կգան ութ մարզաձևի  ավելի քան 1000 մարզիկ-մարզուհիներ:

 

 

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply